Թուրքիայի վարչապետը ՄԱԿ-ում ծեծկռտուքի մասնակից է դարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 29, 2011 11:20

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի վերջին` 66-րդ  նստաշրջանում բուռն քննարկումների առիթ դարձավ ոչ թե  պաղեստինյան հարցը, ինչպես և սպասվում էր, այլ  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձի շուրջ բարձրացած աղմուկը. վարչապետը  Գլխ. Ասամբլեայի նիստի անվտանգությունն ապահովող պահապանների հետ ծեծկռտուքի մեջ էր մտել: Դեպքը պատահել է անցած ուրբաթ:  Ինչպես  հայտնի է դարձել ականատեսների պատմածով, թուրքական վարչապետը ցանկացել է ներկա գտնվել պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասի ելույթի ժամանակ ու որոշել է նիստերի դահլիճ մտնել կարճ ճանապարհով: Սակայն այն անցումը, որով Էրդողանն իր թիկնապահների հետ փորձել է հատել, նախատեսված չի եղել հյուրերի համար, ուստի պահապանները կանգնեցրել են  Էրդողանին:

Ինչպես հետո պատմել է թուրքական պատվիրակության ներկայացուցիչներից մեկը, վարչապետի նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել. «Մեր վարչապետին վերաբերվել են ոչ այնպես, ինչպես մյուսներին»:

Բախումից հետո բուժօգնության հարկ է զգացվել, մեկին նույնիսկ հոսպիտալացրել են: Ֆոտո և տեսախցիկները ցավոք չեն գրանցել այս ծեծկռտուքը, սակայն քաշքշուկի աղմուկը լսել են նույնիսկ նիստերի դահլիճում: Պաշտոնական հաստատում այս պատմությունը չի ստացել և նույնիսկ հրաժարվում են հաստատել, որ ՄԱԿ-ի գլխ քարտուղար Բան Կի Մունը թուրքական պատվիրակությունից անվտանգության ծառայողների վարքագծի պատճառով ներողություն է խնդրել: Գլխ քարտուղարը որոշել է ձեռնպահ մնալ որևիցե մեկնաբանություն տալուց, մինչև կավարտվի ծառայական հետաքննությունը:

 

 

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply