Այրվել են խոտածածկ տարածքներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 29, 2011 11:31

Սեպտեմբերի 28-ին` ժամը 15.30-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղին հարակից դաշտերում այրվում է խոտածածկ տարածք:  Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկրարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունիկ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին հարակից դաշտերում:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.29-ին, մարվել`  16.55-ին:  Այրվել են 2500 քմ խոտածածկ տարածք և Գ. Եղիազարյանին պատկանող 1500 քմ մակերեսով խաղողի այգին:

Նույն օրը ժամը 15.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու հարակից «Արին-Բերդ» խմելու ջրի կարգավորիչ ջրամբարի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դպքի վայր է մեկնել Երևան քաղաքի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.01-ին, մարվել` 16.06-ին: Այրվել է 1500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել Աշտարակ քաղաքի հրշեջ-փրկրարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի- Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել`  17.28-ին: Այրվել է 2500 քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Նույն օրը ժամը 19.44-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել Կապան քաղաքի հրշեջ-փրկրարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.47-ին, մարվել` 19.50-ին: Այրվել են Գ.Մանուկյանին պատկանող «ԳԱԶ 3110» մակնիշի 21ՍԼ259 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածում  էլեկտրական մալուխները:

 

 

Դիտվել է 682 անգամ:
Print Friendly

Leave a Reply