Երեւանը` փոխշահավետ գործակցության կենտրոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2011 22:00

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին: Ներկայացնելով մայրաքաղաքի կառավարման ոլորտում եւ քաղաքային տնտեսության մեջ իրականացվող ծրագրերը`Կարեն Կարապետյանն ընդգծել է բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորումը, որն էապես ուղղված է ներդրումային եւ զարգացման երկարատեւ ծարգրերի իրականացմանը:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է նաեւ ներդրումային այն  ծրագրերն ու ոլորտները, որտեղ հնարավոր է փոխշահավետ համագործակցություն:

«Համոզված ենք, որ տեսանելի ապագայում Երեւանը ժամանակակից քաղաքին բնորոշ չափորոշիչներ կապահովի եւ այն խոշոր ներդրումային ծրագրերը, որ այսօր ունենք անպայմանորեն հաջողություն կունենան» ,- նշել է քաղաքապետը:

Վաչե Մանուկյանը գնահատելով իրականացվող ծրագրերի հեռանկարը` կարեւորել է քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը ներդրումային դաշտին նպաստելու գործում եւ առաջարկել է գործակցության ծրագրեր քննարկել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply