Սեպտեմբերի 27-ի երեկոն
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | September 28, 2011 20:23
“Մեր հարկի ներքո ներկայացնում ենք “Երբ քողը գերիշխեց” խորագրով լուսանկարչական աշխատանքները, դրանք յուրահատուկ գործեր են, որոնց մասին ավելի ճիշտ կլինի, եթե խոսի հենց ինքը` հեղինակը, քանի որ կա մի գաղափար, որ թաքնված է աշխատանքների մեջ, և դրանց նշանակությունը պակաս կարևոր չէ այն հետաքրքիր պաստառներին իրականությունից կենդանագրված, որոնք այսօր կախված են “Նարեկացի” արվեստի միության ցուցասրահում”,- ցուցահանդեսի բացման խոսքով ներկայացավ արվեստի միության աշխատակիցը:
Անժելիք Սանոսյանն ասաց, որ սիրում է լուսանկարչությունը, որովհետև այն սովորեցրել է իրեն տեսնել և հիանալ աշխարհի գույներով: Այն խորապես փոխել է իր կյանքի հեռանկարները, կարողացել է ճիշտ արտահայտել իր զգացմունքները և ցույց տալ մարդկությանը իրենց մշակույթը` օգտագործելով իր աչքերը: Լուսանկարչությունը դարձրել է իրեն այնպիսին, ինչպիսին կա այսօր` ավելի լավ մարդ:
Անժելիք Սանոսյանը ծնվել է 1984 թ. Հալեպում: Սովորել է Անգլիայի համալսարանում: 2004 թ. Հալեպի “Le pont Art”> պատկերասրահում անցել է պրոֆեսիոնալ լուսանկարչության դասեր:
2005 թ. Անգլիայի Bournemouth համալսարանում անցել է լուսանկարչական դասախոսություններ և մասնակցել “Սև ու սպիտակ” լուսանկարչական դասընթացներին: Առաջին անգամ լինելով Հայաստանում` ընկերների օգնությամբ ունեցել է իր անհատական ցուցահանդեսը, որը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 2-ը:
Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ, որոնցից են` 2007 թ. Հալեպի Le Pont պակերասրահում կայացած Camera Souk կոլեկտիվ ֆոտո ցուցահանդեսը: Կոլեկտիվ ցուցահանդես` կազմակերպված Հալեպի Հայաստանի երիտասարդական ասոցացիայի համալսարանի կողմից, որը կայացել է 2007 թ. Լևոն Շանթի դահլիճում: Անհատական ցուցահանդես “Զրույց” խորագրով` նվիրված խուլ երեխաներին, որը տեղի է ունեցել Հալեպում 2007 թ.: “Տարիների շղթա” խորագրով ցուցահանդես` նվիրված Հալեպի բրիտանական դեսպանատան 75-ամյակին, որը կայացել է Հալեպում 2009 թ.:
Քողերի մեկնաբանությունն Անժելիքի լուսանկարման արվեստում չի կարող բացատրվել` առանց նկատի ունենալու այն քաղաքի պայմանները, որտեղ ինքն է մեծացել: Հալեպը բնութագրվում է իր բազմակրոնությամբ, ինչպես իսլամիզմը, հուդաիզմը, քրիստոնեությունը, հինդուիզմը և այլն: Այդ կրոններին գումարած` կան նաև քաղաքական տարբեր տեսակետներ, որոնք մնում են չարտահայտված` մշակույթներ, ընդդիմական գաղափարներ և հեռանկարներ: Լինելով լուսանկարիչ` Անժելիքը տեսել է, որ Հալեպը հարուստ է և գունազարդ: Բայց չէր նկատի այս ամենը, եթե չլուսանկարեր ու չկազմեր իր լուսանկարների հավաքածուն “Երբ քողը գերիշխեց” վերնագրի տակ: Թափառելով Հալեպի փողոցներում մի անծանոթի ընկերակցությամբ` փորձել է զգալ իր մշակույթն իմաստավորող մանրամասներ, որպեսզի կարողանա ճիշտ ձևով մեկնաբանել այդ ամենը:
Անժելիքը պատմեց, որ մի օր ջինսով ու ամրակապով կանգնել է հիջաբով կնոջ կողքին: Փորձել է հասկանալ, թե ինչ նշանակություն կարող է ունենալ մի կտավի կտոր, որ հնուց կար և դեռ շարունակվում է մնալ ինտերնացիոնալ բանավեճի հարց: Քայլելով մուսուլմանական թաղամասերով` նրան հաջողվել է խառնվել այդ շրջապատին: Եթե քայլելով քրիստոնյա վայրերով չի կարողացել հարմարվել, որովհետև բոլորի աչքերը իր վրա էին, ապա այս դեպքում միայն գլխաշորն էր, որ փոխել էր իր արտաքինը:
Պարզել է , որ քողը միայն իսլամներին չի պատկանում, այլ Պողոսի ավետարանի մեջ նշված է, որ դա կա նաև հնագույն հուդաիզմի մեջ: Սակայն մուսուլմաններն այս ժամանակակից աշխարհում որոշել են շարունակել քող կրելու գաղափարը:
Ժամանակի բերումով այսպիսի համոզմունքները դանդաղորեն ներխուժել են հասարակության մեջ, բայց, չնայած ընթացիկ դիմադրություններին, քողը կրկին գերիշխում է: Եթե հանենք այդ քողերը, ապա մեզ անհարմար ենք զգալուև դրա համար է, որ քողը գերիշխում է:
Մարի Խաչատրյան






Facebook
Tweet This
Email This Post
