Պարգևատրվել են բարեխիղճ տնտեսվարողներն ու լավագույն բակային տարածքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2011 19:28

ՀՀ անկախության հռչակման 20-ամյակին եւ “ Երևանի օրվան”ընդառաջ` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ հայտարարված մայրաքաղաքի լավագույն բարեկարգված տարածքներ եւ առևտրի ու ծառայությունների ոլորտում անվանակարգային մրցույթների արդյունքներով հաղթող ճանաչվածներին այսօր պարգեւատրել է անձամբ քաղաքապետը:

Քաղաքապետարանի կողմից ամիսներ շարունակվող ստուգայցերից հետո` 8 անվանակարգերում, պարգևատրվել են այն ընկերությունները, վարչական շրջաններն ու անհատները, որոնք, բարեխղճորեն կատարելով իրենց պայմանագրային պարտավորությունները, բարեկարգել եւ կանաչապատել են հարակից տարածքները` նպաստելով մայրաքաղաքի արտաքին ձեւավորման եւ բարեկարգման աշխատանքներին:

Լավագույն բակային տարածք անվանակարգի համար 1-ին եւ 2-րդ մրցանակներ են ստացել համապատասխանաբար`Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի ու Քանաքեռ-Զեյթունի` Դավիթ Անհաղթի 5 հասցեումգտնվող այգիները, Էրեբունի վարչական շրջանի Լիոնի այգին եւ Քանաքեռ-Զեյթունի` Դավիթ Անհաղթի պուրակը հաղթող են ճանաչվել վարձակալած այգիների անվանակարգում, “Կարապ”եւ “Կարապի լիճ” սրճարանները համապատասխան անվանակարգում,  “Բեյսիք Հաուս”-ը խանութների, իսկ Խորենացի 35-ի շուկան իր մրցակիցների մեջ է համարվել լավագույնը:Լենինգրադյան 45 հասցեումգործող բենզալցակայանը եւ “Բուլղարիայի հայերի միության ներկայացուցչությունը”միակ հաղթող ընկերություններն են, իսկ լավագույն բարեկարգ տարածք մրցանակը շնորհվել է Շենգավիթ վարչական շրջանումգործող Գրանդ Սպորտ ընկերությանն ու Հրազդան հյուրանոցային համալիրին:

Երեւանի քաղաքապետը շնորհավորական իր խոսքում բարձր էգնահատել ինչպես պետության, այնպես էլ մայրաքաղաքի զարգացմանն ուղղությամբ յուրաքանչյուր տնտեսվարողիգործունեությունն ու հատկապես կարեւորել քաղաքացիների ակտիվ մասնակցությունն այդգործին:

“Մեր քաղաքն աշխարհին ներկայանում է իր պատմությամբ եւ դարավոր մշակույթով, սակայն յուրաքանչյուրս պետք էգիտակցենք նաև մեր դերն ու պատասխանատվությունը մայրաքաղաքի զարգացմանգործում:Վստահեցնում եմ , որ առավել ուշադիր և հետեւողական ենք լինելու£  Իսկ այս մրցանակներն էլ տրվում են ոչ միայն  որպես խրախուսանք, այլ որպես շնորհակալություն` մայրաքաղաքի հանդեպ ձեր վերաբերմունքի համար>>,-նշել է Կարեն Կարապետյանը:

Յուրօրինակ մրցանակ են ստացել նաև  անբարեխիղճ տնտեսվարողները£ Նրանց էլ շնորհվել է Երեւանի վատագույն օբյեկտ անվանակարգը, որին արժանացել են  Օղակաձեւ զբոսայգու 4–րդ եւ 5-րդ հատվածներումգործող “ԴԱԼԻԼԱ”և “ՖՈՐԵՍՏ ՌՈՈՒ”ՍՊԸ-ները, ինչպես նաեւ Երեանի ոսկերչականգործարանն ու “Սասնա Ծռեր”ռեստորանը:

Հատուկ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից Երևան քաղաքի ավագանու որոշմամբ` 2 տարի ժամետով մայրաքաղաքի առեւտրի եւ սպասարկման ոլորտի 10 կազմակերպություններին շնորհվել է որակի աստիճան:

“Որակի բարձրագույն աստիճան” շնորհվել է համապատասխանաբար “Հարսնաքար”և “Եվրոպա”ռեստորանային համալիրներին, “Մեցցո “սրճարան,”Տոմմի Հելֆիգեր”և “Կայզեր”առևտրի կենտրոններին, :“Որակի առաջին աստիճան” ստացել են “Որսկան (10-ից 10 հրաձգարան) >>,  “Դոն Կիխոտ”և “ՍանՍեթ”ռեստորանային համալիրներին, “Հայր եւ որդի Երիցյաններ>>, “Լինում է չի լինում”առեևտրի օբյեկտները:

Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ, որակի աստիճան կարող է ստանալ յուրաքանչյուր տնտեսվարող սուբյեկտ, որը որակավորման կարգով սահմանված  42 չափորոշիչներով կհավաքի անհրաժեշտ բալերի քանակ և, ըստ այդմ, ապահովելով առողջ մրցակցային դաշտ, կնպաստի նաև մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացմանը:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1381 անգամ:
Print Friendly

Leave a Reply