Սուրճը` առողջության գրավական

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2011 19:18

Ամեն օր միլիոնավոր երկրաբնակներ են խմում այդ աննման բույրով և իսկապես զվարթացնող ըմպելիքը` չկասկածելով անգամ, թե որքան օգտակար է այն օրգանիզմի ու հոգեկան առողջության համար:

Հարվարդի համալսարանի աշխատակիցները հավաստիացնում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, որոնք պարբերաբար սուրճ են օգտագործում, 5 անգամ   քիչ են ենթակա դեպրեսիվ տրամադրության, քան նրանց սուրճ չօգտագործող կամ հազվադեպ օգտագործող հասակակիցները:

Մասնագետների հաշվարկով, որպեսզի մեզ կարողանանք պաշտպանել դեպրեսիաներից, պետք է օրական առնվազն 4 գավաթ սուրճ խմենք: Զուգահեռ կատարված հետազոտությամբ պարզվել է, որ սուրճը նվազ բարերար ներգործություն է ունենում տղամարդկանց վրա:

 

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply