Թուրք ծաղրանկարչին կմեղադրեն աստծուն մերժելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2011 18:47

Թուրք ծաղրանկարիչ Բահադիր Բարութերը դատարան է կանչվել “կրոնական արժեքները վիրավորելու “ մեղադրանքով: Առիթը նկարչի մի աշխատանքն է, որը տպվել է Penguen ամսագրում: Նկարում մզկիթում նամազ անող մարդիկ են, որոնցից մեկը զանգահարում է բջջայինով աստծուն ու “անհետաձգելի գործերի” պատճառով խնդրում է  նամազ չանել: Ընդ որում,  մզկիթի ներքին պատերից մեկին մանր տառերով գրված է “Աստված չկա, կրոնը սուտ է”:

Ստամբուլի գլխավոր դատախազը ընթերցողների բողոքներին արձագանքել է ծաղրանկարչի դեմ գործ հարուցելով: Եթե նա մեղավոր ճանաչվի, ապա կազատազրկվի մեկ տարով: Սա միակ դեպքը չէ, երբ  կրոնական բնույթ ունեցող ծաղրանկարը խոցում է մահմեդականների զգացմունքները: Ամենաաղմկահարույց ծաղրանկարը դանիական թերթում տպագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարն է: Նկարիչը մարգարեին պատկերել է  այրվող պատրույգով ռումբի տեսք ունեցով գլխի փաթթոցով: Ծաղրանկարը մահմեդական երկրներում մեծ հուզմունք առաջացրեց, իսկ դանիական ապրանքը դուրս թափվեց, հարձակվեցին դանիական ներկայացուցչությունների ու դեսպանատների վրա, ինչպես նաև սպառնալիքներ հնչեցին նկարչի ու նրա թերթի  հասցեին:

 

Դիտվել է 1089 անգամ:
Print Friendly

Leave a Reply