Երևանում առկա են տարածաշրջանային առևտրի կենտրոն դառնալու բոլոր նախադրյալները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2011 18:33

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է “Տաշիր գրուպ” ընկերության հրավերով Հայաստանում գտնվող “Աշան գրուպ” հիպերմարկետների ցանցի,  միջազգային ճանաչում ունեցող “Ալ Հոկայր” կորպորացիայի, մանրածախ առևտրի ոլորտում առաջատար “Ինդիտեքս” իսպանական ընկերության  ներկայացուցիչներին:

Հանդիպումների ժամանակ քննարկվել են մայրաքաղաքում բիզնես միջավայրին և միջազգային չափորոշիչներին համապատասխան մանրածախ առևտրային գործունեությանն առնչվող  հարցեր:

Ներկայացնելով Երևանում իրականացվող բիզնես ծրագրերի և ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված  քաղաքային իշխանությունների ջանքերը,  Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը հետևողական է ներդրողների համար արդար ու թափանցիկ բիզնես միջավայր ապահովելու ուղղությամբ£  “Երևանն այսօր ոչ միայն ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող քաղաք է ու Հայաստանի մայրաքաղաքը, այլև, նկատի առնելով զբոսաշրջային ոլորտում առաջընթացն ու զարգացումները,  բավական գրավիչ միջավայր է ապահովում առևտրային բիզնեսի համարե,– նշել է քաղաքապետն ավելացնելով, որ քաղաքապետարանը, “Տաշիր գրուպի” հետ համատեղ, լայնամասշտաբ ծրագրեր է իրականացնում և, մասնավորապես, առևտրի և սպասարկման ոլորտում մեծ հնարավորություններ կան համատեղ գործունեություն ծավալելու համար : “Երևանը իրական հնարավորություն ունի ամենամոտ ապագայում խոշոր առևտրային կենտրոն դառնալ տարածաշրջանում£ Դրան նպաստող բոլոր նախադրյալները կան”,– համոզմունք է հայտնել քաղաքապետը:

“Աշան գրուպ” հիպերմարկետների ցանցի ֆրենչայզինգի միջազգային տնօրեն Ժան Պոլ Ֆիլյան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է  “Աշան գրուպ” –ի գործունեության ուղղությունները և նշել , որ Երևանը   գործակցային լուրջ հետաքրքրություն է ներկայացնում և ընկերությունը պատրաստ է այստեղ ներդրումային խոշոր ծրագիր իրականացնել£

Առևտրի բնագավառում միջազգային ճանաչում ունեցող “Ալ Հոկայր” ընկերության ներկայացուցիչները , հայտնելով  իրենց տպավորությունները  Երևանի ինքնատիպ ճարտարապետության և քաղաքային մշակույթի վերաբերյալ , նշել են , որ հետաքրքրված են նաև Երևանի գործարար և առևտրային միջավայրով և ներկայում, “Տաշիր գրուպ” –ի հետ համատեղ համալիր բիզնես ծրագիր են քննարկում մայրաքաղաքում, մասնավորապես “Դալմա գարդեն մոլ” առևտրային կենտրոնում իրականացնելու նպատակով:

“Ալ Հոկայր” –ի գլխավոր գործադիր տնօրեն Սիմոն Մարշալն ընգծել է, որ, երևանյան շուկային առաջարկելով հանրաճանաչ միջազգային բրենդներ   և մատչելի գնային քաղաքականություն, ընկերությունը հեռանկարներ է տեսնում `  նաև  իր նպաստն ունենալով մայրաքաղաքում առևտրի ոլորտի և ենթակառուցվածքների զարգացման գործում:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

Դիտվել է 1047 անգամ:
Print Friendly

Leave a Reply