Շոտլանդիայում սկյուռը “սառեցրել “ է շինարարությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2011 18:10

Շոտլանդական շինարարական ընկերությունը ստիպված է եղել կանգնեցնել շինարարական խոշոր նախագիծը, երբ պարզվեց, որ ենթադրվող կառույցի տեղում բնադրվել է մի սկյուռ, որի պոպուլյացիան վերջին շրջանում արագ տեմպերով կրճատվում է: Եթե ապացուցվի, որ կենդանուն վտանգ է սպառնում, ապա  “Շոտլանդական բնական ժառանգություն” հիմնադրամը  կարող է կասեցնել շինարարությունը:

Բիզնեսմենը նախատեսել էր կառուցել 15 բնակելի տուն Սեյթ Էնդրյուս տեղանքում: Սակայն, տեղի օրենսդրության համաձայն, սկյուռների բները կարելի է քանդել միայն  հատուկ թույլտվություն ստանալու դեպքում:

Բանն այն է, որ շեկ սկյուռների թվաքանակը 19-րդ դարից կրճատվում է: Հիմնականում դա ավելի խոշոր ու կարոլինյան սկյուռների կողմից դուրս մղվելու հետևանք է, որոնց բերել են Հյուսիսային Ամերիկայից: Բացի այդ, մոխրագույն սկյուռներն ավելի կայուն են ծաղկախտ հիվանդության նկատմամբ, որը սպանում է սովորական սկյուռներին:

 

Դիտվել է 1497 անգամ:
Print Friendly

Leave a Reply