Մեքսիկայում A/H1N1 գրիպի նոր բռնկում Է արձանագրվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2009 16:41

h1n1Մեքսիկայում վերջին երկու օրվա ընթացքում խոզի գրիպով հիվանդանալու 400 նոր դեպք Է գրանցվել, 8 մարդ մահացել Է.այդ մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը:

Մեքսիկայում գրանցված Է A/H1N1 գրիպով հիվանդանալու 22 հազար 763 դեպք: Մեքսիկայի առողջապահության նախարարության կանխատեսումների համաձայն` ձմռանը A/H1N1 գրիպով հիվանդացածների թիվը կարող Է հասնել 1 միլիոնի: Ավելի վաղ գերատեսչությունը հրապարակել Է տվյալներ, ըստ որոնց` Մեքսիկայում A/H1N1 գրիպից մահացածների թիվը հասել Է 193-ի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային բյուրոների տվյալներով` անցած ուրբաթ օրվա դրությամբ աշխարհում A/H1N1 գրիպից ավելի քան 3 200 մարդ Է մահացել, հիվանդանալու հաստատված դեպքերի թվաքանակը մոտենում Է 271 հազարի:

Դիտվել է 983 անգամ:
Print Friendly

Leave a Reply