Հայաստանը միջազգային շուկա է հանելու իր անօդաչու սարքերը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2011 15:40

Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը միջազգային շուկա է հանելու իր անօդաչու թռչող սարքերը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

«Հայրենական անօդաչու թռչող սարքերը, որոնց շարքում արժե առանձնացնել «Կռունկ-25»-ը, հաջողությամբ կիրառվում են հետախուզության մեջ` տեղեկության ձեռքբերման համար, եւ մենք կարծում ենք, որ մեր սարքերը միանգամայն մրցունակ կլինեն միջազգային շուկայում»,-հայտնել է նա:

Նրա խոսքով, Հայաստանը մտադիր է միջազգային շուկա հանել նաեւ ռազմական մեկ այլ արտադրանք: Տոնոյանի խոսքով, Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք մշակումներ ներկայացվելու են զենքերի միջազգային շուկայում: Դրանց շարքում են, օրինակ, ՀՀՊ С-125-ը, հրետանային հետախուզության օպտիկ-էլեկտրական համակարգերը եւ շատ այլ զինատեսակներ:

 

NEWS.am

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply