ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՊՆ հասարակական խորհրդի անդամներին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2011 15:35

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամներին: Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև զինված ուժերում կարգապահության ամրապնդման և արտակարգ միջադեպերի կանխարգելման վերաբերյալ մի շարք առաջարկություններ:

Կարևորելով հասարակական խորհրդի առաքելությունը` Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհուրդն իր ակտիվ գործունեությամբ պետք է բանակի և հասարակության միջև ձևավորի երկխոսության ու քննարկումների մթնոլորտ` նպաստելով ինչպես բանակում առկա խնդիրների վերհանմանը և լուծմանը, այնպես էլ հասարակությունից դեպի բանակ առողջ գաղափարների ու առաջարկությունների ներթափանցմանը:

 

 

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply