Էրդողան. Ամբողջ աշխարհի ճակատագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների ձեռքում է, եւ ժամանակն է վերջ դնել դրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2011 14:32

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկում է չեղյալ հայտարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների համակարգը:

«ՄԱԿ-ում անհրաժեշտ է որոշակի բարեփոխումներ իրականացնել եւ չեղյալ հայտարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների համակարգը, քանի որ աշխարհի ճակատագիրը նրանց որոշումներից է կախված»,-ասել է Էրդողանը TIME ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է Hurriyet թերթը:

Վարչապետը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները կայուն են եւ ճգնաժամ չեն ապրում, սակայն դրանք բարելավվում են «ավելի նվազ չափով, քան մենք կցանկանայինք»,- հաղորդում է Trend-ը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեջ մտնում են 5 մշտական անդամներ` Չինաստանը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ոչ մշտական անդամները ընտրվում են երկամյա ժամկետով:

 

Դիտվել է 1164 անգամ:
Print Friendly

Leave a Reply