Թուրքիան պաշտպանում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և եվրակառույցներին անդամակցելու ձգտումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 7, 2009 16:27

davutogluԹուրքիան պաշտպանում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, նրա ինքնիշխանությունը և եվրակառույցներին անդամակցելու ձգտումը. այդ մասին Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ այսօր Թբիլիսիում անցկացված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել Է այցով Վրաստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով` Վրաստանի և Թուրքիայի միջև լավ փոխհարաբերություններ են հաստատվել ինչպես երկկողմ, այնպես Էլ տարածաշրջանային ու միջազգային առումով: Դավութօղլուն հայտարարել Է, որ եթե Վրաստանում խաղաղություն ու կայունություն չլինի, ապա խաղաղություն ու կայունություն չի լինի ամբողջ Կովկասում:

Նախարարի խոսքով` տարածաշրջանի խաղաղության ամրապնդմանը նպաստում Է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական նախագծերի իրականացումը: «Մենք գործընկեր երկրներ ենք, և այդ ուղղությամբ աշխատանքն Էլ ավելի Է խորանալու»,-հայտարարել Է նա:

Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել Է, որ Անկարան ակտիվորեն մասնակցում Է վրաց-աբխազական հակամարտության կարգավորմանը և կշարունակի աշխատել այդ ուղղությամբ: Նրա խոսքով` Թուրքիան միանշանակ ճանաչում Է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և այդ սկզբունքի հիման վրա մտադիր Է բանակցություններ վարել Վրաստանի անջատողական տարածաշրջանի հետ:

Դավութօղլուն ասել է, որ այսօր իր տեղակալն այցելելու Է Աբխազիա, որտեղ բանակցություններ կվարի պաշտոնական Սուխումի հետ:

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply