Կալանավորվել է բանդայի պարագլխի կինը,տեսանյութ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2011 13:44

Քիչ առաջ Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեցին դռնփակ դատական նիստեր: Ինչպես դատարանից տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան են տեղափոխվել Քյարամ Ամոյանը, Ռուբեն Կարօղլանյանը եւ Արտուշ Հակոբյանը: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի երկամսյա կալանք կիրառվի հիշատակված անձանց նկատմամբ:

Դատավոր Մխիթար Պապոյանը դռնփակ առանձին դատական նիստեր անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ստացած օպերատիվ տվյալների հիման վրա նշված վարչությունը, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Երևանի վարչության և ոստիկանության Երևանի բոլոր բաժինների աշխատակիցների հետ, հայտնաբերել ու ձերբակալել են մեծ թվով անձանց, որոնց մոտ հայտնաբերվել է զենք, զինամթերք, դիմակներ, ինքնաձիքեր, ատրճանակներ:
Զինված խմբի ձերբակալության ոստիկանական գործողությունը ղեկավարում էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղեակալ, գեներալ մայոր Հունան Պողոսյանը, ով ողջ գործողության ընթացքում հաճախակի զանգահարում էր ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին ու տեղեկացնում օպերացիայի մասին, ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանը, Երևանի ոստիկանության պետ Ներսես Նազարյանը, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը:

Նշված անձինք կասկածվում են վերջին ժամանակներս հանրապետությունում տեղի ունեցած մի քանի աղմկահարույց հանցագործություններ կատարելու մեջ:
Ֆոտոլրագրողին հայտնի է դարձել, որ Քյարամ Ամոյանը հանցագործ աշխարհում հայտնի օրենքով գող եզդի Ճակոյի քրոջ որդին է: Իսկ Արտուշ Հակոբյանը որպես փոխտնօրեն աշխատում է «Գառնի Սուրիկ լավաշ» ՍՊԸ-ում: Վերջինս նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նույնիսկ կարողացել է փախուստի դիմել կալանավայրից: Ի դեպ, այսօր նշված դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը 40 օրվա կալանքի որոշում կայացրեց Արտուշ Հակոբյանի կնոջ` Մարիամի նկատմամբ, որն, ըստ տեղեկությունների, որոնվում է Վրաստանի իրավապահների կողմից:

Դատական դռնփակ նիստի ողջ ընթացքում դատարանը վերցվել էր ուժեղացված հսկողության տակ, որոնց աշխատանքները ղեկավարում էր Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը, ով դատարանում տեղի ունեցած յուրաքանչյուր շարժի մասին տեղեկացնում էր դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

tert.am

Դիտվել է 1320 անգամ:
Print Friendly

Leave a Reply