Երկգլխանի կատուն երկարակեցության ռեկորդ է սահմանել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2011 13:05
Կատվազգիների ընտանիքի անսովոր ներկայացուցիչը` երկակի մռութով կատուն, արդեն 12 տարեկան է, ինչի շնորհիվ էլ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Կատուն, որին կոչում են Ֆրենք ու Լուի, պաշտոնապես գրանցված ամենաերկարակյաց կենդանին է, ում մոտ գենետիկ հիվանդության պատճառով մռութի երկվություն է կատարվել:
Փափկամազ մոխրագույն երկարակյացն ունի 2 բերան, 2 քիթ ու 3 աչք: Նրա հիվանդությունը կոչվում է դիպրոսոֆիա, որի ժամանակ հատուկ պրոտեինի ազդեցությամբ մռութի լիակատար կամ էլ մասնակի երկվություն է առաջանում: Ընդ որում, հազվադեպ է պատահում, որ այդ կենդանիներն ապրեն մինչև խորը ծերություն: Անսովոր կատուն Մասաչուսեթսի անսանբույժի մոտ է հայտնվել 1999-ին, երբ ընդամենը 2 օրական էր: Տերերը նրան բերել էին ներարկմամբ քնեցնելու, սակայն բժշկի ձեռքը չբարձրացավ այդ քայլն անելու անսովոր կենդանու նկատմամբ: Եվ նրա խնամքի ու մի քանի վիրահատությունների շնորհիվ, Ֆրենքն ու Լուին կարողացավ ապրել` չնայած հիվանդությանը: Այդ ժամանակից ի վեր կատուն ապրում է կատվակերպին հատուկ կյանքով: «Նրա 2 մռութիկները կառավարվում են ունիսոն ուղեղիկով, 3 աչքից 2-ն են տեսնում, իսկ կենտրոնում գտնվող մեծ աչքը կույր է: Սնունդ ընդունելու համար նա գործի է դնում իր աջ կողմը, քանի որ այդ հատվածը միացած է կերակրափողին»,- նկարագրել է տերը: Բացի այս կատվից, անասնաբույժն ունի ևս մեկը, մի քանի թութակ, որոնցից մեկը հռչակվել է օպերաներից արիաներ կատարելով:






Facebook
Tweet This
Email This Post
