Երթուղայինի վարորդն աշխատանքի էր դուրս եկել թմրանյութը գրպանում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2011 12:12

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների ծառայողները, սեպտեմբերի 27-ին ժամը 13.05-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, Նոր-Կյուրին գյուղի տարածքից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով, բաժին բերման են ենթարկել երթուղիներից մեկի միկրոավտոբուսի վարորդին, ով նախկինում դատված է եղել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել եւ առգրավվել է 12.2 գ, ավտոմեքենայի զննությամբ` 2.9 գ, իսկ նրա վագոն-տնակի եւ դրան կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ` 163.3 գ դեղնականաչավուն չորացված կանեփանման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:Ոստիկանությունը չի հաղորդում նրա անունը:

 

NEWS.am

 

Դիտվել է 787 անգամ:
Print Friendly

Leave a Reply