96 տարեկանը դեռևս վերջը չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2011 11:58

Շվեդական Կառլսքրուն քաղաքի 96-ամյա բնակչուհին որոշել է իր հայրենի երկրից տեղափոխվել Թաիլանդ: Թոշակառուի  ( որի անունը Եվա Բերգդալ  է) խոսքով, ինքը պատրաստվել է լքել Շվեդիան, քանի որ տանն իր համար ձանձրալի է: Նա խոստովանել է, որ դեռևս 3 ամիս առաջ է որոշել Թաիլանդ տեղափոխվելու մասին, որտեղ ներկայումս բնակվում է նրա 68-ամյա որդին: Նախնական շրջանում տատիկը պատրաստվում է նրա մոտ ապրել: «Բայց ես չեմ կամենում նրա համար բեռ դառնալ, դրա համար էլ ինձ համար վարձով տուն կգտնեմ»,- նշել է նա: Տարեց ճանապարհորդը շրջագայությունների մեծ փորձ ունի:

Բժիշկը նրան քննել  է ուղևորությունից առաջ ու հայտարարել, որ նրա առողջություն թույլ է տալիս երկարատև թռիչք կատարել: Մասնագետն ապշած էր տատիկի առույգությամբ: Կինը հայտարարել է, որ իր որոշումն իրեն շատ դուր է գալիս.«Քանի դեռ առողջությունս թույլ է տալիս, ես  պետք է զվարճանամ: Ես չեմ ցանկանում մի կողմից մյուսը շրջվել ու բութ հայացքով պատերին նայել: Կարծում եմ , որ այս ուղևորությունն իմ կյանքի մայրամուտին լավ ցնցում է»: Նա արդեն վաճառել է ողջ կահույքն ու իրերը  ու որոշել  ճամփորդության ժամին սպասել փչովի ներքնակի վրա, որն էլ շուտով թսկել է, ու կինը քնել է ուղիղ հատակին: Ուղևորությունը տեղի  է ունենալու այսօր:

 

 

 

Դիտվել է 1296 անգամ:
Print Friendly

Leave a Reply