Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Վրաստանի ընտրանուն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 7, 2009 16:36
Չինաստանի Նինբո քաղաքի մարզապալատում անկացվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ` 2,5:1,5 հաշվով առավելության հասնելով Վրաստանի ներկայացուցիչների նկատմամբ:
Լիլիթ Մկրտչյանը հաղթեց Լեյլա Ջավախիշվիլին, Լիլիթ Գալոյանը` Սոֆիկո Խուխաշվիլիին: Նելլի Աղինյանը խաղաղ դաշն կնքեց Մայա Լոմինեյշվիլիի հետ: Իսկ ահա, Էլինա Դանիելյանը զիջեց Նանա Ձագնիձեին: Մերոնք ունեն 4 միավոր և հերթական տուրում մրցելու են լեհուհիների հետ, որոնք վաստակած 9 միավորով գլխավորոմ են աղյուսակը: 7-ական միավորով 2-րդ տեղը բաժանում են Չինաստանի 1-ին և Վրաստանի հավաքականները:






Facebook
Tweet This
Email This Post
