Շրջված և հրդեհված մեքենայի վարորդը և ուղևորը մահացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 28, 2011 11:32

Սեպտեմբերի 27-ին`ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի մոտակայքում այրվում է«BMW» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել`14.23-ին: Ամբողջությամբ այրվել է «BMW-520» մակնիշի 05 ՕՏ 327 պետհամարանիշի ավտոմեքենան:

Տեղում պարզվել է, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախ­վե­լով ծառին՝ շրջվել է և բռնկվել: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տուժած­ները՝ վարորդ,1993 թվականին ծնված Սերյոժա Վարդանի և 1991 թվականին ծնված Ալիկ Սարիբեկի Մելքոնյանները, տեղի ուժերով տեղափոխվել են Թալին քաղա­քի հիվանդանոց, որտեղ մահացել են:

 

 

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply