Երեքական անընդմեջ հաղթանակ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2011 11:34

Ռագոսկա Զլատինա առողջարանային քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 3-րդ տուրում նույնպես «Միկայի» տղամարդկանց և կանանց հավաքականները հաղթանակներ տարան: Շախմատիստները 5:1 հաշվով առավելության հասան բելառուսական «Վեսնիանկա գրան» թիմի նկատմամբ: Իրենց օգտին հաղթանակներ գրանցեցին Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը: Տիգրան Պետրոսյանը և Ավետիք Գրիգորյանը վաստակեցին կեսական միավոր:
«Միկայի»շախմատիստուհիները  2,5:1,5 հաշվով առավելության հասան ռուսական ՌԳՍՈՒ-ի նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Ժու Չենը և Լիլիթ Մկրտչյանը խաղաղ դաշն կնքեցին մրցակցուհիների հետ, իսկ Հարիկա Դրոնավալին հաղթանակ տարավ: Մեր երկրի երկու թիմերն էլ աղյուսակը գլխավորողների խմբում են: Լրացուցիչ գործակիցներով տղամարդիկ 5-րդ, կանայք` 2-րդ տեղում են:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply