Կառլա Բրունին սիրել է Սարկոզիին բույսերի մասին գիտելիքների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2011 11:17

Կառլա Բրունին երբեք չի սիրել լրագրողների  հետ շփվել, իսկ նախագահ Սարկոզիի հետ ամուսնությունից հետո ավելի զգույշ է մամուլի հետ հարցերում: Սակայն վերջերս նա Փարիզի ամենահայտնի լրագրողներից մեկի հետ անկեղծացել է ու  պատմել, որ  ամուսնու` Նիկոլյա Սարկոզիի հետաքրքրությունները բազմազան են` պատմություն, աշխարհագրություն, բնականաբար նաև քաղաքականություն, իսկ իր սիրտը նվաճել է այգեգործության հանդեպ սիրով:

«Երբ մենք ծանոթացանք ու զբոսնում էինք Ելիսեյան պալատում, նա ինձ թվարկեց բոլոր ծաղիկները` լատինական անվանումներով, գիտի կակաչի ու վարդերի մասին բազում մանրամասներ: Ու այդ ժամանակ ես ինքս ասացի` « Հարկավոր է նրա հետ ամուսնանալ. նա նախագահ է, սակայն բույսերի մասին գիտի ամեն ինչ: Դա անհավանական է»:

 

Դիտվել է 1353 անգամ:
Print Friendly

Leave a Reply