Արոնյանը և Իվանչուկն առջևում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 28, 2011 11:11

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում շարունակվող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: Վասիլի Իվանչուկը պարտության մատնեց Ֆրանսիսկո Վալյեխոյին: Վիշվանաթհան Անանդը ոչ-ոքի խաղաց Հիկարու Նակամուրայի հետ: 4-ական միավոր ունեն Արոնյանը և Իվանչուկը: Կառլսենը, Անանդն ու Նակամուրան վաստակել են 2-ական  միավոր: Վալյեխոն երկու պարտություն է կրել և եզրափակում է աղյուսակը:

Դիտվել է 691 անգամ:
Print Friendly

Leave a Reply