Դուբայում յոթաստղանի հյուրանոց է բացվել կենդանիների համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 28, 2011 10:57
Շների ու կատուների համար բացված հյուրանոցոում օդորակիչներով, հեռուստացույցներով ու նույնիսկ անձնական սպասավորով համարներ կան:
Urban Tails Pet Resort հյուրանոցի տիրոջ խոսքով` նոր հյուրանոցում միաժամանակ կարող են տեղավորվել 70 շուն ու 40 կատու:
Այն շքեղ «մարդկային» «Բուրջ ալ Արաբի» հյուրանոցի նմանակն է ու հաստատ դուր կգա երեսառած տնային կենդանիներին: Այստեղ չորքոտանի կենվորները նաև սպորտդահլիճի ու առաքման ծառայության հնարավորություն ունեն: Հյուրանոցով մեկ տեղակայված են տեսախցիկներ, որպեսզի հնարավոր լինի նրանց հետևել ողջ աշխարհից:
Յոթաստղանի հյուրանոցում անցկացրած մեկ գիշերվա արժեքը տատանվում է 31-105 դոլարի սահմաններում:






Facebook
Tweet This
Email This Post
