Հայաստանը կրկին դուրս է մնացել Economist-ի ՏՏ մրցունակության վարկանշային աղյուսակից
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 28, 2011 10:54
Economist Intelligence Unit–ը 4–րդ անգամ հրապարակել է աշխարհի 66 երկրների ՏՏ մրցունակության վարկանշային աղյուսակը (The IT Industry Competitiveness Index 2011), որտեղ կրկին Հայաստանը չի ներառվել։ Երկրները վարկանշվում են` ըստ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար բարենպաստ պայմանների և ոլորտի աջակցության:
Այսպես, Հայաստանի հարևան երկրներից վարկանշվել են Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, որոնք աղյուսակում զբաղեցրել են, համապատասխանաբար, 64–րդ (2009թ.–ի համեմատ նահանջը 3 տեղ է), 41–րդ (առաջընթացը` 5 տեղ), 66–րդ (դիրքը չի փոխել) տեղերը։
ԱՊՀ անդամ մյուս երկրներից Ռուսաստանը 46–րդն է (նահանջ 8 տեղով), Ուկրաինան 51–րդը (նահանջ 1 տեղով), Ղազախստանը 60–րդն է (նահանջ 6 տեղով)։
Աղյուսակի առաջատարներն են Միացյալ Նահանգները (նույն տեղում է), Ֆինլանդիան (նույն տեղում է) և Սինգապուրը (+6 տեղ)։
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել գործարար միջավայրի, ՏՏ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի, գիտահետազոտական աշխատանքների միջավայրի, օրենսդրական դաշտի և ՏՏ ոլորտին աջակցության պայմանները։
Tert.am






Facebook
Tweet This
Email This Post
