Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել են մաքսանենգ ապրանք մտցնել ցանկացող հայաստանցի կանայք

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 28, 2011 10:36

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում , մաքսավորները բերման են ենթարկել հայաստանցի երկու կնոջ, որոնց պայուսակներից առգրավվել է 200 հազար դոլար արժողությամբ խմիչք, ծխախոտ եւ սեւ խավիրար:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Մոսկվայից ժամանած հայաստանցի Հ. Գ.-ն եւ Գ.Ժ.-ն Ստամբուլի օդանավակայանում իրենց կասկածելի շարժումներով գրավել են մաքսավորների ուշադրությունը: Մաքսավորները կանգնեցրել են կանանց եւ բացել տվել ուղեբեռները: Հանդիպելով մեծ քանակության խմիչքի, ծխախոտի եւ խավիարի՝ մաքսավորները բերման են ենթարկել կանանց՝ նրանց դեմ իրավական գործընթաց սկսելով:

Հայաստանցի կանանց ուղեբեռներից բռնագրավվել է 200 հազար դոլար արժողությամբ մաքսանենգ ապրանք:

 

 

NEWS.am

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply