Օբամայի վրա հարձակվել է մոլեռանդ հավատացյալը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 28, 2011 10:46

Թիկնապահները բռնել են հանդիսատեսներից մեկին, որը կոպտորեն ընդհատել է նախագահի ելույթը կրոնական  կոչերով:

Ընդհատելով նախագահի խոսքը Լոս Անջելեսի Բլյուզի տանը`  անծանոթը սկսել է հավատքի կոչեր անել:

«Հիսուս Քրիստոս, աստված: Հիսուս Քրիստոս, աստված: Բոլոր ուղղափառների աստված: Իսկ Օբաման անարխիստ է»,- բղավել է նա դահլիճից: Թեթևակի ցնցված նախագահը փորձել է պահպանել անվրդով տեսքը ու բարեսրտորեն համաձայնել է երիտասարդի հետ: «Ես չեմ վիճում:  Իսկապես Հիսուս Քրիստոսը մեր բարձրյալն է: Ես լիովին համաձայն եմ երիտասարդի հետ»,- հայտարարել է Օբաման` որն ըստ էության կարողացել է պատվով դուրս գալ այս ոչ սովորական իրավիճակից: Իսկ հուզված ամբոխն անմիջապես էլ պահանջել է , որ Բարաք Օբաման մնա նախագահական երկրորդ ժամկետում:

Նա կատակել է նույնիսկ այն ժամանակ, երբ թիկնապահները կարգազանցին   դահլիճից հանել են.  «Մեկ րոպե, ես հարց ունեմ անվտանգությանը: Կարծեմ դուք մոռացել եք նրան վերադարձնել պիջակը: Բարի եղեք, վերադարձրեք նրա հագուստը: Ահ, դա նրա պիջակը չէ, այլ այն երիտասարդ լեդիինը: Կներեք»:

 

 

Դիտվել է 1529 անգամ:
Print Friendly

Leave a Reply