Քարդաշյանի տեսաժապավենի սեփականատեր. «Եթե նույնիսկ վաճառեմ այդ տեսանյութը, ապա միայն անձամբ նրան»
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | September 27, 2011 18:06
«Մեծահասակների համար ֆիլմերի» նկարահանմամբ զբաղվող Vivid Entertainment ընկերությունը, որի նկարահանած ֆիլմերից մեկում 5 տարի առաջ նկարահանվել է հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, դեռ չի պատրաստվում վաճառել ձայնագրության իրավունքը: Ինչպես նշել է ընկերության տնօրեն Սթիվ Հիրշը, ֆիլմի համար իրեն առաջարկել են 20 մլն դոլար: Թեեւ առաջարկը շատ շահավետ էր, ընկերությունը որոշել է հրաժարվել դրանից, իմանալով, որ գնորդը Քիմ Քարդաշյանը չէ: Այս մասին գրում է Լոնդոնի Daily Mail-ը:
«Երբ մենք իմացանք, որ առաջարկը Քիմից չէ, այն մեզ թվաց ավելի քիչ գրավիչ: Քիմը գերաստղ է: Եթե անգամ որեւէ մեկին վաճառենք այդ ձայնագրությունը, ապա միայն նրան»,- ասել է Հիրշը:
Օգոստոսին, Քիմ Քարդաշյանի եւ բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսի հարսանիքի օրը, կայքի այցելուների թիվը, որտեղ կա Քարդաշյանի մասնակցությամբ տեսանյութը, 300 հազարից հասել է ավելի քան 2 միլիոնի:
Ավելի վաղ Քարդաշյանն իր ափսոսանքն էր հայտնել, որ այդ ձայնագրությունը մատչելի է դարձել բոլորին:


news.am






Facebook
Tweet This
Email This Post
