Հայաստանի պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում առայժմ սպասելիքները չեն արդարացնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 7, 2009 16:12

Իտալիայի Ֆերմո քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում խաղացված 6 տուրից հետո Հայաստանի 23 մասնակիցներից միայն մեկն է առաջատարների խմբում:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում վաստակած 5,5 միավորով 1-ին տեղը զբաղեցնում է Միքայել Մկրտչյանը: 16 տարեկան շախմատիստների պայքարում 4-րդն է Վահե Բաղդասարյանը` 4,5 միավոր: Սպասելիքները չի արդարացնում գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը. նա 18 տարեկանների մրցաշարում առայժմ 6-րդ տեղում է` 5 միավոր:

Դիտվել է 977 անգամ:
Print Friendly

Leave a Reply