DigiTec Expo 2009 տեխնոլոգիական ցուցահանդես. Հայաստանում կմեկնարկի IP հեռուստատեսություն

Օրվա լուր | | September 7, 2009 15:53

dscn2116Հոկտեմբերի 2-4-ը մարզահամերգային համալիրում տեղի կունենա 5-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդես:

«Ցուցահանդեսի ստեղծման օրվանից սկսած մենք հավակնել և այժմ էլ հավակնում ենք դարձնել այն տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդես,- ՏՏ կազմակերպվելիք ցուցահանդեսի թեմայով մամուլի ասուլիսին այսօր ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,- Եվ կարելի է ասել, որ բովանդակային իմաստով ու առաջարկվող տեխնոլոգիական լուծումներով դա մեզ հաջողվել է»:

Ամեն տարի ցուցահանդեսին մասնակցում են 50-ից ավել հայաստանյան ու միջազգային կազմակերպություններ: Այս տարի ակնկալվում է ցուցահանդեսում ներգրավել 10 նորաստեղծ կազմակերպություններ:
Ցուցահանդեսի նպատակն է ստեղծել գործարար միջավայր` տեղեկատվական և հեռահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաները ներկայացնող կազմակերպությունների, սպառողների ու հասարակության միջև:
Ցուցահանդեսում կներկայացվի նաև այնպիսի նորույթ, թե ինչպես ՏՏ-ն ներդնել հեռահար բժշկությունում: «Օրինակ, հիվանդը, Գյումրիում անցնելով սոնոգրաֆիա, հնարավարություն կունենա խորհուրդներ ստանալ Երևանի բժշկական կենտրոնից,- ասում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը,- Բժիշկներն այդ պահին առաջարկված նոր տեխնիկական լուծման միջոցով կարող են հեռավորությունից կապ պահել հիվանդի հետ»:

Ենգիբարյանն ասում է, որ ցուցահանդեսում ներկայացված կլինեն այնպիսի ծրագրեր, թե ինչպես Հայաստանում ինտերնետ ծածկույթը մեծացնել կամ բոլորին համակարգիչներով ապահովել:

Իսկ ցուցահանդեսի հովանավոր «Յուքոմ» ընկերությունը կներկայացնի IP հեռուստատեսութան մուտքը Հայաստան. IP հեռուստատեսությունը ունկնդրին հնարավորություն է ընձեռում  իր ցանկությամբ միջամտել հեռուսատեսության հեռարձակման ընթացքին: «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ասում է, որ տարածաշրջանում IP հեռուստատեսություն դեռևս չկա:

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply