Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Միացյալ Թագավորությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2011 16:31

Սեպտեմբերի 24-ին Լոնդոնում Սուրբ Եղիշե եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ` նվիրված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին: Համերգին ներկա էին ինչպես ՄԹ-ում հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես էլ օտարերկրյա հյուրեր:

Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը:  Շնորհավորելով ներկաներին` դեսպանը իր խոսքում առանձնակի ընդգծեց հայ-բրիտանական հարաբերությունների էլ ավելի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ կարեւորեց սփյուռքի դերը այդ հարաբերությունների առավել զարգացման հեռանկարներում:

Համերգի մենակատարն էր ՀՀ-ում եւ սփյուռքում ականավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը ջերմորեն ընդունվեց դահլիճում ներկաների կողմից իր հայտնի կատարումներով: Իր կատարումներով հանդես եկավ նաեւ Կիլիկիա նվագային համույթը:

 

 

 

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply