ՄԱԿ-ը ՙԿանանց ռեսուրս կենտրոնի՚ հետ համատեղ Գորիսում բացում է իր վեցերորդ անկյունը

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | September 27, 2011 16:23

Հասարակությանը ՄԱԿի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ հասանելի կլինեն ՄԱԿի վեցերորդ նորաբաց անկյունում, որի բացումը տեղի է ունեցել այսօր Սյունիքի Գորիսում քաղաքում գտնվող ՙԿանանց ռեսուրս կենտրոն՚ ՀԿում:

Երիտասարդությունը, լրագրողները, գիտաշխատողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները և բոլոր հետաքրքրված անձիք կարող են օգտագործել ՄԱԿի անկյունի գրադարանը ՄԱԿի արժեքների և աշխատանքների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար: Այն նաև հիմք կծառայի տեղի հասարակության համար ՄԱԿի հետ առնչվող մշակութային, կրթական և այլ միջոցառումների կազմակերպման հարցում:

ՙՄենք շատ ուրախ ենք Գորիսում և հատկապես ՙԿանանց ռեսուրս կենտրոնում՚ ՄԱԿի անկյուն ունենալու կապակցությամբ: Մենք պետք է տեղի իշխանությունների և ՄԱԿի գործընկերների հետ միավորենք մեր ուժերը և համոզվենք, որ այն կծառայի որպես մեր մարզում երիտասարդության ակտիվությունը բարձրացնելու լրացուցիչ գործոն: Մենք գնահատում ենք այս նախաձեռնությունը և ակնկալում շարունակել ՄԱԿի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը՚,- ասել է ՙԿանանց ռեսուրս կենտրոնի՚ նախագահ Ռուզաննա Թորոզյանը:

Բացման արարողության ժամանակ տեղի համայնքի ներկայացուցիչները, մարզային պաշտոնյաները և երիտասարդ ակտիվիստները ՄԱԿի մասին կլոր սեղան քննարկում էին կազմակերպել:

ՄԱԿի Հանրային վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասել է. ՙՄեզ համար սա չափազանց կարևոր օր է. մենք Սյունիքի մարզում ՄԱԿի անկյուն ունենք: ՄԱԿի աշխատանքներում հանրության աջակցությունը և մասնակցությունն է մեր կազմակերպությունը դարձնում այնպիսին, ինչպիսին որ այսօր է` հզոր և արդյունավետ: Ինձ գոհացնում է այն, որ Սյունիքի մարզի բնակիչներին հնարավորություն կտրվի ավելի շատ տեղեկություններ ստանալ ՄԱԿի կատարած աշխատանքների մասին:՚

ՄԱԿի հինգ այլ անկյուններ էլ գործում են Արտաշատում, Գյումրիում, Իջևանում, Կապանում և Հրազդանում Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարության և ՄԱԿի Հանրային տեղեկատվության վարչության համագործակցության շնորհիվ:

 

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply