Աշակերտների մազերն այլանդակած քիմիայի ուսուցչուհուն հեռացրել են (տեսանյութ)
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | September 27, 2011 16:00
Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի Գայանե Թանգյանը երեկ իր դրսևորած անհավասարակշիռ վարքի պատճառով ենթարկվել է պատասխանատվության: Նրան այսօր հեռացրել են աշխատանքից:
Դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել կատարվածը և սահմանափակվեց միայն ասելով. «Ես իմ պարտքը կատարել եմ, ուսուցչուհին հեռացված է աշխատանքից, և վերջ: Էս ինչ շոու են սարքել, հանցախմբին բռնեցին, սենց շոու չսարքեցին, ոնց որ սրանից»:
Հիշեցնենք, որ երեկ 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը, հենց դասարանում, բոլորի աչքի առաջ կտրել էր իր դասարանի 9-ամյա մի քանի տղաների մազերը: «Տուժած» երեխաների ծնողները վսատահեցնում են, որ ուսուցչուհին այնպես է կտրել երեխաների մազերը, որ երեխաները ստիպված պետք է քաչալանան կամ շատ կարճ կտրեն մազերը:
Դասղեկը երեխաներին կանչել է գրատախտակի մոտ, որ կտրի նրանց մազերը, աշակերտները խնդրել են դա չանել: Իր արարքը ուսուչուհին բացատրել է` ասելով. «Կատակ եմ արել մայրաբար»:
tert.am






Facebook
Tweet This
Email This Post
