Գյումրիում բնակարանային շինարարությունը չի դադարեցվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2011 15:32

Մի քանի օր է գյումրեցիների խոսակցության հիմնական թեման է դարձել «Գլենդեյլ Հիլզ» ՓԲԸ –ի կողմից իրականացվող բնակարանանային շինարարության աշխատանքների հոկտեմբերի 1-ից դադարեցման մասին լուրերը: Երկրորդ օրն է բազմաթիվ խուճապահար գյումրեցիներ զանգում կամ այցելում էին մեր և մարզային հեռուստաընկերությունների գրասենյակներ այդ լուրը ճշտելու համար:

Բարեբախտաբար շինարաությունը դադարեցնելու մասին մտավախությունները այս անգամ անհիմն էին:

Շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին խոսակցությունները հերքեց նաև ՀՀ քաղշին նախարար Վարդան Վարդանյանը, ով այսօր բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը անցկացնելու նպատակով գտնվում է Գյումրիում:

 

Ավելացնենք, որ ՀՀ կառավարության աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում Գյումրիի «Մուշ–2» թաղամասում մինչև տարեվերջ շահագործման է հանձնվելու 1544, իսկ «Անի» թաղամասում՝ 212 բնակարան: Այս պահին դեռևս կատարվում են ներքին հարդարման աշխատանքները։

Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից 1051-ը բնակբաշխման 1-ին փուլում` 2010 թ.-ին ստացան բնակարաններ, իսկ ներկա դրությամբ բնակբաշխման հանձնաժողովին է հանձնվել մոտ 2290 գործ, որից ընթացիկ տարում բնակարան կստանան միայն 1756-ը, իսկ հերթացուցակում հաշվառված մնացած անօթևան ընտանիքններին բնակարաններով ապահովելու խնդրին ՀՀ իշխանությունները խոստացել են անդրադառնալ հաջորդ տարի:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

 

 

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply