Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Հունգարիայում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | September 27, 2011 15:27

Սեպտեմբերի 21-ին Բուդապեշտում Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի պատմության թանգարանի համագործակցությամբ կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում:

 

Միջոցառման ժամանակ ներկայացվել է «Հայաստանի 13 մայրաքաղաքներ» ցուցահանդեսը, ինչպես նաեւ ելույթ է ունեցել Դավիթ Ենգիբարյանի ջազային եռյակը:

 

Տոնակատարությանը մասնակցող Վիեննայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը ներկաներին փոխանցել է Ավստրիայում եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի շնորհավորական ուղերձը:

 

Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել նաեւ Հունգարիայի խորհրդարանի Հունգարա-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Անդրաշ Կուպերը:

 

 

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply