Լավ սկիզբ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | September 27, 2011 13:23
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարը հաղթանակով սկսեց Լևոն Արոնյանը: Նա, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի նկատմամբ: Հիկարու Նակամուրա-Վասիլի Իվանչուկ, Վիշվանաթան Անանդ-Մագնուս Կառլսեն պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Երկրորդ տուրում Արոնյանը սևերով կմրցի Կառլսենի հետ: Մեր շախմատիստն ունի 3 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:






Facebook
Tweet This
Email This Post
