Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը փնտրում է հայերենին տիրապետող գործակալների

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 13:02

Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությունը (MIT)  փնտրում է առնվազն մեկ օտար լեզվի հրաշալի տիրապետող  մինչեւ 35 տարեկան անձանց՝ հետախույզի օգնական լինելու համար:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  MIT-ը աշխարհի տարբեր երկրներ գործուղելու համար կազմակերպել է հետախույզի օգնականի ընդունելություն:  Դիմորդները պետք է լինեն Թուրքիայի հանրապետության քաղաքացի,  տարիքը չպետք է գերազանցի 35-ը:

Նշվում է, որ քաղաքացիական ծառայողների համար նախատեսված  քննություններին համապատասխան միավորներ չհավաքած դիմորդներն ավելի մեծ դժվարությունների առաջ են կանգնած, քանի որ նրանք պետք է տիրապետեն արաբերեն, հայերեն, սերբերեն եւ չինարեն լեզուներից որեւէ մեկին:

 

 

NEWS.am

 

Դիտվել է 1052 անգամ:
Print Friendly

Leave a Reply