Թուրքիայում ամուսինը մեքենա գնելու համար կնոջը վաճառել է տղամարդկանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 12:59

Թուրքիայի Ադանա քաղաքում շրջիկ սայլակով խմորեղեն եւ թեյ վաճառող Բայրամ Է.-ն իր հաճախորդներից երկու  հոգու  առաջարկել է գումարի դիմաց իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալ:

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ Բայրամի կինը՝ Դիլեք  Է.-ն դիմել է ոստիկանություն՝ պնդելով, որ իր ամուսինը մեքենա գնելու համար իրեն մարմնավաճառության է դրդում: «Ամուսինս իրենից  խմորեղեն գնել ցանկացող երկու տղամարդու 40 լիրայի (22 դոլար) դիմաց առաջարկել է ինձ հետ սեռական հարաբերություն ունենալ: Նա այդ մարդկանց բերեց տուն եւ ինձ ստպեց նրանց հետ պառկել: Ես էլ մի կերպ պատշգամբ դուրս եկա եւ զանգահարեցի ոստիկանություն»,-ասել է Դիլեք Է.-ն:

Ամուսինը ոստիկանությունում հերքել է իր մեղքը՝ պնդելով, թե իր կինը ցանկանում է բաժանվել եւ այդ ամենը կազմակերպել է հոր հետ:

 

NEWS.am

 

Դիտվել է 869 անգամ:
Print Friendly

Leave a Reply