Հայ մրցավարները կսպասարկեն միջազգային հանդիպումներ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 27, 2011 12:43
Հայաստանի մրցավարական անձնակազմը` Քնարիկ Գրիգորյանի գլխավորությամբ կսպասարկի կանանց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի «Օլիմպիա» Կլուժ (Ռումինիա)-«Օլիմպիկ» Լիոն (Ֆրանսիա) հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին: Նրան կօգնեն Արաքսիա Սարիբեկյանը և Հասմիկ Ղարիբյանը:
Ռուզաննա Պետրոսյանը և Հասմիկ Ղարիբյանը կսպասարկեն կանանց մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 8-րդ խմբի մրցաշարի հանդիպումները, որոնք կկայանան Չեխիայում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 6-ը Չեխիայի, Բելգիայի, Բելառուսի և Էստոնիայի հավաքականների մասնակցությամբ:






Facebook
Tweet This
Email This Post
