Երազանքը մնաց անկատար
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 27, 2011 12:11
Կրասնոդարում պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտ անցկացրին Սանկտ Պետերբուրգի ներկայացուցիչ Գենադի Մրտիրոսյանը և գելենջիկցի աշխարհի չեմպիոն Դմիտրի Պիրոգը: Վերջինս մինչև այդ անցկացրած բոլոր 18 հանդիպումներն էլ գրանցել էր իր օգտին: Ընդ որում, նա 14 հաղթանակ էր տարել նոկաուտով: Մարտիրոսյանը 22 հանդիպումից 20-ում առավելության էր հասել մրցակիցների նկատմամբ և միայն 2-ում պարտություն էր կրել: Թեև մրցակիցը բարձրահասակ էր և քաշով ավելի ծանր, սակայն Մարտիրոսյանը հենց սկզբից ակտիվություն դրսևորեց: Պիրոգը հմտորեն պաշտպանվում էր, առիթի դեպքում` նաև վտանգավոր գրոհում: 11-րդ ռաունդից առաջ Մարտիրոսյանի ձախ աչքի տակ հեմատոմա էր առաջացել և նրա մարտավկաները չթույլատրեցին մարզիկին շարունակել պայքարը: Այսպիսով, հաղթանակը շնորվեց Պիրոգին, իսկ հայ բռնցքամարտիկի աշխարհի չեմպիոն դառնալու երազանքը մնաց անկատար: Բայց նրա անախորժությունները դրանով չսահմանափակվեցին: Հանդիպումից հետո Մարտիրոսյանին տեղափոխեցին հիվանդանոց: Հետազոտությունից հետո որոշվել է, որ նա պետք է երկու օր բուժվի: Մարտիրոսյանի կողքին է կինը:






Facebook
Tweet This
Email This Post
