Բրիտանացիները Լիբիայում 7 անգամ ավելի են ծախսել, քան նախատեսել էին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 11:48

Ռազմական վերլուծաբան Ֆրենսիս Թուսի հետազոտությունները ցույց տվեցին, որ կառավարությունը սկզբից հասարակայնությանը ոչ ճիշտ պատկեր է ներկայացրել ռազմական կոնֆլիկտի լուծման համար կատարված ծախսերի առումով (հուլիսին կառավարության գնահատմամբ  լիբիական պատերազմում նախատեսված ծախսերը կազմել են 260 մլն ստեռլինգ):

Եվ չնայած Քադաֆիի վարչակարգը տապալվել է, միևնույն է,   բրիտանական ռազմածովային ուժերը շարունակում են գեներալների համակիրների  խմբավորումների դեմ կռվել, ինչը շատ թանկ է նստում բրիտանացի հարկատուների վրա:

Ստացվում է, որ Լիբիայի պատերազմում ծախսերը գնալով շատանում են: Համադրելով պաշտպանության նախարարության տվյալները, ինչպես նաև  խորհրդարանական  հարցերին գործադիրի պատասխանները, վերլուծաբանը կարողացել է գնահատել  օպերացիայի արժեքը օգոստոսի դրությամբ: Ստացվել է, որ Բրիտանիան այս պատերազմում  7 անգամ ավելի շատ է ծախսել, քան նախատեսել էր:

 

Դիտվել է 1259 անգամ:
Print Friendly

Leave a Reply