Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված միջոցառում Արգենտինայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 12:48

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Արգենտինայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ակտիվ մասնակցությամբ սեպտեմբերի 25-ին Բուենոս Այրեսում անցկացվեց թենիսի միջազգային մրցաշար, որին մասնակցեցին ավելի քան տաս երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև  արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն իր բացման խոսքում շնորհակալություն հայտնեց դիվանագիտական կորպուսի անդամներին` Հայաստանի անկախության տոնին մասնակցելու համար և հաջողություն մաղթեց նրանց:

Մրցանակային երկու գավաթներից մեկը բաժին հասավ Ջոն Հովարդ Ռիչարդսոն (Ավստրալիայի դեսպան) և Պավել Սիպկա (Սլովակիայի դեսպան) զույգին,  մյուսը`  Հայաստանը ներկայացնող արգենտինահայ հայր և որդի Խուան և Սիմոն Ջռնազյաններին:

 

 

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply