Բուրջանաձեի կորած ամուսինը հայտնաբերվել է Վիենայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 11:23

Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողները պարզել են Բադրի Բիցաձեի`Նինո Բուրջանաձեի ամուսնու  գտնվելու վայրը, որը հեռակա մեղադրվել է հակակառավարական ելույթներ կազմակերպելու մեջ:

Հեռուստաընկերության տվյալներով, նա գտնվում է Վիենայում: Նույն հեռուստաալիքը տեսանյութ է նկարահանել, որի հերոսը Բիցաձեն է: Վերջինս հրաժարվել է լրագրողների հետ շփվել: Ըստ նույն ալիքի տվյալների, Վիենայում են գտնվում նաև Նինո Բուրջանաձեն ու նրա  որդին:

Բադրի Բիցաձեին իր հայրենիքում հեռակա դատապարտել է 5 ու կես  տարվա ազատազրկման`  մայիսին ոստիկանների վրա կազմակերպված հարձակում կատարելու համար:

 

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply