Ատլանտիկայի տակ հայտնաբերվել է ստորջրյա խոշորագույն գանձարան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 11:11

Ամերիկացի  հետազոտողները Ատլանտյան օվկիանոսի հատակում գտել են 200 տ արծաթ: Դա մեր ժամանակի ամենախոշոր գանձարանն է: Թանկարժեք մետաղը հայտնաբերել է մի մասնավոր ընկերություն: Ձուլածո կտորները գտնվել են բեռնանավի նավամբարում, որը ջրասույզ է եղել 1941-ին` գերմանական տորպեդոյի հարվածից: Նավը գտնվում է մոտ 500 կմ  Իռլանդիայից հարավ`  5000 մ խորության վրա:

Մասնագետներն ասում են, որ բեռը գրեթե չի վնասվել, ու խոստանում են շուտով մակերևույթ հանել: Գտածոն գնահատվում է 230 մլն դոլար: Ընդ որում, դրա 80%-ը կստանա այն ընկերությունը, որը հայտնաբերել է գանձարանը:

 

Դիտվել է 1108 անգամ:
Print Friendly

Leave a Reply