Բոլիվիայի պաշտպանության նախարարը պաշտոնից հեռացել է` ի նշան բողոքի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 10:54

Բոլիվիայի պաշտպանության նախարար Սեսիլիա Չակոնը հեռացել է պաշտոնից` ի նշան  բողոքի ընդդեմ  Ամազոնիայի անտառներում ավտոճանապարհի շինարարության հակառակորդների զանգվածային ակցիան ոստիկանների կողմից դաժանաբար ցրելու:

Կիրակի 500 ոստիկաններ  գրոհել են  շինարարության  հակառակորդների  ճամբարը, որը գտնվում էր Յուկումո քաղաքից ոչ հեռու: Կիրառվել է արցունքաբեր գազ, տասնյակ մարդիկ են ձերբակալվել: Նախագահ Էվո Մորալեսին գրած նամակում  պաշտպանության նախարարն արտահայտել է անհամաձայնություն  ոստիկանության գործողությունների հետ:

Հիշյալ շինարարությունը սկսվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Նախագահ Մորալեսը հայտարարել է, որ ճանապարհն անհրաժեշտ է երկրի տնտեսության զարգացման համար: Հնդկացիական ցեղերը, որոնք սովորաբար աջակցում են Մորալեսին, այս անգամ նրան դեմ են եղել:

 

Դիտվել է 927 անգամ:
Print Friendly

Leave a Reply