Գիտնականները խելացի դեղահաբ են ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 10:33

Կազանի բժշկական համալսարանի գիտնականները ստեղծել են խելացի դեղահաբ: Այն իհարկե ինտելեկտով օժտված չէ` ուղիղ իմաստով, սակայն ունակ է ինքնուրույն  հասնել  հիվանդ օրգանին  ու  գործել ճիշտ ժամանակին:

Այս դեղահաբն, օրինակ,  ասթմայով հիվանդը խմում է երեկոյան, այն ստամոքսում  «սպասում  է իր ժամին» ու սկսում գործել 6-10:00 ժամանակահատվածում` մինչ նոպան կսկսվի: Փաստորեն, կանխում է նոպան: Այն  փոքրաչափ է, քանի որ միայն մաքուր դեղն է` զերծ պատիճից ու այլ հավելումներից:

Իսկ իրականում  յուրաքանչյուր պատիճում իսկական դեղը հաբի ընդամենը 20%-է կազմում, մնացյալ հավելումներն օգնում են, որ դեղը լուծվի ու երբեմն էլ դառնում այլ երևույթների, ասենք` ալերգիաների  պատճառ :

 

 

Դիտվել է 1485 անգամ:
Print Friendly

Leave a Reply