Արգենտինայում խորհրդավոր պայթյուն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 10:08

Բուենոս Այրեսի ծայրամասերում պայթյուն է եղել: Ականատեսները հայտնում են, որ պատճառը երկնքից երկիր  ուղղված «հրե գունդն»  է եղել: Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է,   6-ը` վիրավորվել: Երկու  բնակելի տուն է քանդվել, մի գրասենյակ ու մի քանի ավտոմեքենա է ջարդուխուրդ եղել: Հիմա հատուկ հանձնաժողովն ուսումնասիրում է կատարվածի մանրամասները: Դիտարկվում են բոլոր հնարավոր վարկածները: Փորձագետները չեն բացառում, որ «հրե գունդը» կարող է UARS տիեզերական արբանյակի մնացորդներից  լինել, որը 6 տարի տիեզերքում աննպատակ  թափառելուց հետո, շաբաթ օրը ընկել  է Խաղաղ օվկիանոսը:   NASA-ից հայտարարում են, թե  դժվար արբանյակի բեկորներն այդքան հեռու թռչեին : Ավելի վաղ տիեզերական գերատեսչությունից վստահեցնում էին, թե դժվար այդ բեկորների հետևանքով զոհեր կամ էլ ավերածություններ լինեն ու այդ  հավանականությունը գնահատել էին 1:23000000000000 հարաբերությամբ:

 

Դիտվել է 891 անգամ:
Print Friendly

Leave a Reply