Ավտոպատահար` Երեւան-Սեւան ճանապարհին, միջադեպ`հենց Սևանա լճում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 7, 2009 13:20

Երեկ երեկոյան Երեւան-Սեւան ավտոճանապարհի 28-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ֆոլքսվագեն» մակնիշի 19 ՏՍ 690 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, գլորվել ձորը: Կան տուժածներ, եւ նրանց դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Մեկ այլ միջադեպ էլ եղել է հենց Սեւանա լճում` «Նառա» լողափի ափամերձ հատվածում. ժամը 19.45-ի կողմերը քամին երկու ռետինե նավակ է հեռացրել ափից` մոտ 500 մետր:

Հերթապահ ջրափրկարարներ նավակները վերադարձվել են ափ: Նավակների վրա գտնվող չորս քաղաքացիները չեն տուժել:

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply