Ֆիլիպիններում թայֆունի պատճառով 50 հազար մարդ է տարհանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 9:28

Հզոր «Նեսաթ» թայֆունն է մոլեգնում Ֆիլիպիններում` դառնալով հորդառատ  տեղումների   պատճառ: Խաթարվել են էլեկտրահաղորդակցությունները: Խախտվել է աշխատանքային ռիթմը: Տարերային աղետի հետևանքով  իշխանությունները  խորհուրդ են տվել ավելի քան 112 հազար մարդու` հեռանալ տներից: Կառավարության  նախազգուշացումից հետո ավելի քան 50 հազար մարդ է հեռացել, որոնցից շատերը տեղավորվել են տարհանման կենտրոններում: Ներկա դրությամբ կա  առնվազն մեկ զոհ, 2 վիրավոր: 4 ձկնորս պաշտոնապես հայտարարվել են անհետ կորած: Իշխանությունները կարծում են, որ առաջիկա ժամերին զոհերի թիվը կավելանա: Թայֆունի պատճառով փակվել են կառավարական հիմնարկներն ու դպրոցները, համալսարանները, Մանիլաում հետաձգվել են ավիաթռիչքները: Առևտրային բորսան նույնպես դադարեցրել է աշխատանքը:

Ֆիլիպիններում տարեկան 20 թայֆուն է լինում, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ էլ մարդկային զոհեր են լինում: «Նեսաթը»  2011-ի ամենաուժեղ թայֆունն է:

 

Դիտվել է 1189 անգամ:
Print Friendly

Leave a Reply