Պակիստանում ավտոճանապարհային պատահարի հետևանքով 26 դպրոցական է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 27, 2011 9:11

Պակիստանում  ավտոբուսը ժայռից վայր է ընկել , ինչի հետևանքով 26 դպրոցական է զոհվել, 50-ն էլ` վնասվածքներ ստացել:

Վթարը տեղի է ունեցել Փենջաբ  գավառի ավտոմայրուղու վրա`   մայրաքաղաք Իսլամաբադից  100 կմ հարավ-արևելք: Տրանսպորտային միջոցի արգելակներն են խափանվել, ինչի հետևանքով այն դուրս է թռել ճանապարհից ու ընկել հեղեղատը:

Զոհերի թիվը ճշգրիտ չէ, հայտնի է, որ 100 երեխա ու դպրոցի 10 աշխատակից է եղել տրանսպորտում: Որոշ լրատվամիջոցներ հայտնում են 30  զոհի մասին, որոնցից 24-ը երեխա է, իսկ վիրավորները 55-ն են: Զոհերի թվում է նաև դպրոցի փոխտնօրենը, ավտոբուսի վարորդն ու նրա օգնականը:

Ըստ AFP-ի`  ավտոճանապարհային պատահարների հետևանքով զոհերի թվով Պակիստանն աշխարհում առաջին տեղերում է : Դա կապված է վատ ճանապարհային ծածկերի, ինչպես նաև տեղաբնակների`  վարելու ցածր կուլտուրայի հետ:

 

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply